Մեր մասին

Լոնդոն Բիզնես Ակադեմիան առցանց մասնագիտացված շարունակական կրթության հարթակ է, որն առաջարկում է առցանց դասընթացներ բիզնեսի, մենեջմենթի, ղեկավարման և տնտեսագիտության բնագավառներում, որոնց ավարտին տրվում են համապատասխան վկայականներ:

Մեր բոլոր դասընթացները մշակվել են միջազգային լավագույն վարկանիշ ունեցող Հարվարդի, Քեմբրիջի,Օքսֆորդի, Սթենֆորդի,Կոլումբիայի, Քորնելի, Փրինստոնի,Յելի համալսարանների դասընթացների հիման վրա։ Ինչպես նաև բիզնես կառավարիչների, ֆինանսական փորձագետների, տնտեսագետների, մարքեթինգի ոլորտի մասնագետների, ծրագրի ղեկավարների, ձեռնարկատերերի և աշխարհի տարբեր երկրների ընկերություններում բարձր ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից:

Լոնդոն Բիզնես Ակադեմիայի դասընթացները նախատեսված են ցանկացած տարիքի, կրթության բոլոր մակարդակների և մասնագիտությունների համար:

Կենսակերպը փոխվել է, հետևաբար, պետք է փոխվի նաև կրթությունը: Առաջընթացի, ճկունության և տեղեկատվության հսկայական հոսքերի առկայության պայմաններում, մենք վճռել ենք ստեղծել ուսուցման նոր եղանակ, որը պետք է համապատասխանի թե՛ ձեր պահանջներին, թե՛ բիզնեսի ներկայիս չափանիշներին:

Բաց, ճկուն և իրապես գլոբալ

 Մարդկանց կենսակերպի փոփոխությանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում փոխել նաև կրթության որակը: Շարժունության, ճկունության և տեղեկատվության գերհոսքի ժամանակաշրջանում մենք ձգտում ենք ստեղծել ուսումնառության նոր փորձ, որը և՛ կբավարարի ձեր կարիքները և՛ կհամապատասխանի գործարարության արդի չափորոշիչներին:

Մենք պատկերացնում ենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր անձ, ցանկացած վայրում կարողանա կառավարման հմտություններ սովորել ավելի արագ, քան երբևէ: Լոնդոն Բիզնես Ակադեմիայում դու՛ք եք ամեն ինչի կենտրոնը: Առցանց և շարունակական կրթության մեր փորձով մենք ցանկանում ենք զարգացնել ձեր կարիերան և առաջարկել ձեզ ուսումնառության բարձրորակ փորձ:

Վստահելի հարթակ` կրթությունը շարունակելու համար

Մեր բոլոր դասընթացների մանրակրկիտ մշակման գործում մասնակցել են նաև կառավարման ոլորտի փորձագետներ, գործարարության մասնագետներ, տնտեսագետներ և  գիտնականներ, որոնք գիտեն, թե ինչ հմտություններ են իրականում անհրաժեշտ արդի գործարար աշխարհում հաջողության հասնելու համար: Այն հիանալի գործիք է ձեռք բերելու  հավաստագրված մասնագիտական կառավարման գիտելիքներ, բարելավելու ձեր գործարարության էական հմտությունները և  շարունակական կրթության շնորհիվ մասնագիտական նպատակներին հասնելու գործում:
Այլևս պետք չէ լսարան հաճախել կամ շաբաթական հանձնարարություններ կատարել. սահմանափակումներ չկան: Դուք բոլորից լավ գիտեք, թե երբ և որտեղ պետք է սովորեք:

Կապ մեզ հետ

2019 թվականից սկսած մենք ներկայանում ենք Հայաստանում «Ուրբան Իվենթս» կազմակերպությունով, որը գտնվում է Մոսկովյան 24, Երևան, 0002 հասցեում։ Իսկ Միացյալ Թագավորությունում մեր հասցեն է 55 Փարկ Լեյն, Մեյֆեյր, Լոնդոն, W1K 1PZ, Մեծ Բրիտանիա:

Եթե ցանկանում եք կապ հաստատել Լոնդոն Բիզնես Ակադեմիայի հետ սոցիալական ցանցերի միջոցով և տեղեկացված լինել վերջին նորություններին, մենք հրավիրում ենք ձեզ հետևել մեր Facebook և/կամ Linkedin էջին:

Ունե՞ք հավելյալ հարցեր մեր առցանց դասընթացների կամ ակադեմիայի վերաբերյալ: Այցելե՛ք ՀՏՀ բաժին, ինչպես նաև կարող եք կապ հաստատել մեզ հետ:

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է` նշանակալի ազդեցություն ունենալ մասնագետների և կազմակերպությունների վրա` հնարավոր դարձնելով և խթանելով մասնագիտական աճը կառավարման ոլորտում,  ինչն էլ, իր հերթին, դրականորեն կազդի  տնտեսության և այն միջավայրի վրա, որտեղ վերջիններս գործում են:

Մեր տեսլականը

Մեր տեսլականն է` ծառայել բոլոր ապագա գործարարներին, որոնք նախընտրում են գիտելիքի, մասնագիտական աճի, առաջընթացի, զարգացման ու ոգեշնչման ճանապարհը, ինչպես նաև գործարարության ոլորտի գաղափարները  էթիկայի, շուկայի ամբողջականության և փորձի առաջխաղացման մթնոլորտում զարգացնելը:

Մեր արժեքները

Մենք խորապես համոզված ենք, որ մեր օրերում բարձր բարոյական սկզբունքները և մասնագիտական չափորոշիչները կարևոր են դրական արդյունքներ ստանալու համար: Թարմ գաղափարներ, նոր աշխարհայացք, փորձի վրա հիմնված լուծումներ, մասնագիտական հմտություններ և ամենաարդիական փորձ. ահա գործարարության հաջողության համար անհրաժեշտ խթանները: