Անձնական տեղեկություններ

Անձնական տեղեկությունները որոշակի անձին առնչվող տվյալներ են, որոնք են, օրինակ, անունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային կամ փոստի հասցեն, բանկային քարտերի տվյալները և, երբեմն. առցանց գործողությունների վերաբերյալ տեղեկությունները:

Գրանցվելով մեր կայքում կամ տեղադրելով դասընթացի ձեռքբերման պատվեր` Դուք համաձայնում եք Ձեր մասին տեղեկությունների հավաքմանը, օգտագործմանը և փոխանցմանը` ներկայացվող «Գաղտնիության երաշխավորում» քաղաքականության համաձայն:

 

Տեղեկատվության հավաքումը և օգտագործումը

Երբ Դուք այցելում եք մեր կայք, գրանցվում եք այնտեղ կամ օգտվում ծառայություններից, Ձեզնից կարող է պահանջվել տրամադրել որոշակի տեղեկություններ Ձեր մասին: Մենք կարող ենք նաև հավաքել տեղեկություններ Ձեր կողմից մեր կայքի օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ`Ձեր կողմից մեզ ուղարկված էլեկտրոնային նամակներից:

Հավաքված տեղեկությունները թույլ են տալիս «London Business Academy»-ին անհատականացնել և բարելավել հաճախորդներին մատուցվող ծառայությունները և նրանց աշխատանքը մեր կայքում: Այս տեղեկությունների շնորհիվ Մենք կարող ենք օգտագործողին թույլ տալ մուտք գործել մեր կայքի բոլոր բաժինները և օգտվել տրամադրվող ծառայություններից: Դրանք նաև մեզ հնարավորություն են տալիս հաճախորդին ներկայացնել հաշիվներ և, անհրաժեշտության դեպքում, կապ հաստատել նրա հետ վերջինիս պատվերների և վճարումների հետ կապված հարցերով:

«London Business Academy»-ն հանդիսանում է սույն վեբ-կայքի միջոցով հավաքված տեղեկատվության միակ սեփականատերը: Մենք չենք վաճառում, տարածում կամ օգտագործման իրավունքով տրամադրում այդ տեղեկատվությունն այլ անձանց սույն Պայմաններով չնախատեսված որևէ եղանակով:

Մենք նման տեղեկությունները կարող ենք երրորդ անձանց տրամադրել միայն հետևյալ դեպքերում.

  • Երբ ստացվում է տեղեկության տրամադրման մասին Ձեր գրավոր կամ էլեկտրոնային համաձայնությունը,
  • Երբ տեղեկության բացահայտումը անհրաժեշտ է Ձեր հայցած ծառայությունների տրամադրման համար,
  • Երբ տեղեկության տրամադրումը պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ,
  • Երբ տեղեկության տրամադրումը պահանջվում է «London Business Academy»-ի օրինական իրավունքների և շահերի պաշտպանության համար:

Ցանկացած այլ դեպքում Մենք երրորդ անձանց չենք տրամադրում մեր կայքն օգտագործողի անձնական որևէ տվյալ:

 

Անվտանգություն

Սույն վեբ-կայքի այցելուների վերաբերյալ տեղեկությունները պաշտպանելու համար կիրառվում են բոլոր կանխարգելիչ միջոցները: Երբ այցելուն մուտքագրում է անձնական որևէ տվյալ մեր վեբ-կայքում, այն պաշտպանվում է ինչպես «օնլայն», այնպես էլ «օֆլայն» ռեժիմներում:

Մեր կայքի այցելուների վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես մեր գրասենյակում: Անձնական տվյալներ պարունակող տեղեկատվությունը հասանելի է միայն այն աշխատակիցներին, ում դա անհրաժեշտ է կոնկրետ աշխատանք կատարելու համար: Աշխատատեղը լքելիս մեր աշխատակիցները պարտադիր արգելափակում են իրենց համակարգիչները: Վերադառնալիս նրանք պետք է մուտքագրեն հատուկ գաղտնաբառ Ձեր տվյալներից կրկին օգտվելու հնարավորություն ստանալու համար: Ավելին, բոլոր աշխատակիցները պարբերաբար տեղեկացվում են մասնավոր տեղեկատվության գաղտնիության պահպանման պրակտիկային վերաբերող նորությունների մասին:

 

Շատ կարևոր է պաշտպանել Ձեր ծածկագիրը, համակարգիչը, հեռախոսը կամ կապի այլ սարքերը չարտոնված մուտքից: Անպայման դուրս եկեք ցանցից համատեղ օգտագործվող համակարգչից օգտվելուց հետո:

«London Business Academy»-ն պատասխանատվություն չի կրում օգտագործողի համակարգչում կամ այլ սարքում վիրուսի կամ այլ սպառնալիքի հայտնվելու արդյունքում վերջինիս անձնական տվյալներին և հաշվեգրին չարտոնված հասանելիության  համար: