Հեղինակային իրավունք

lba.am վեբ-կայքի բովանդակությունը (տեղեկատվություն, հաղորդագրություններ, թարգմանություններ, պատկերներ, տեսանյութեր և ձայնագրություններ) տրամադրում է «London Business Academy»-ն: lba.am վեբ-կայքի բովանդակության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է «London Business Academy»-ին կամ նրա հետ համագործակցող կազմակերպություններին: Բոլոր իրավունքները պաշտպանված են: lba.am վեբ-կայքի բովանդակությունը չի կարող որևէ կերպ վերարտադրվել, ձևափոխվել, փոխանցվել, տարածվել, ցուցադրվել կամ ուղարկվել ցանկացած տեսքով կամ միջոցներով, ինչը ներառում է էլեկտրոնային, մեխանիկական միջոցները, լուսապատճենումը, արտագրումը կամ ձայնագրումը, բայց չի սահմանափակվում այդքանով, առանց «London Business Academy»-ի նախնական գրավոր թույլտվության: Դուք համաձայնում եք, որ lba.am վեբ-կայքում զետեղված կամ lba.am վեբ-կայքի միջոցով տրամադրվող նյութերը նախատեսված են Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել կոմերցիոն նպատակով կամ տարածվել կոմերցիոն հիմունքներով: lba.am վեբ-կայքի բովանդակության չարտոնված օգտագործումը կարող է հանդիսանալ հեղինակային իրավունքի կամ մտավոր սեփականության իրավունքի այլ օբյեկտների խախտում: «London Business Academy»-ն իրավունք է վերապահում կատարելու փոփոխություններ վեբ-կայքում. ծառայությունները կարող են փոփոխվել, լրացվել կամ դադարեցվել:

 

Գաղտնիություն

lba.am վեբ-կայքով ծառայություններ մատուցելիս մենք կարող ենք խնդրել Ձեզ անձնական տեղեկություններ տրամադրել, ինչը մեզ թույլ կտա տեղյակ պահել Ձեզ մեր նոր ծառայությունների մասին կամ հնարավորություն տալ օգտվելու որոշակի ծառայություններից: Անձնական տեղեկությունները կօգտագործվեն մեր «Գաղտնիության երաշխավորում»  քաղաքականության համաձայն:

 

Պատասխանատվության սահմանափակում

  1. Սույն կայքը մատուցվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով` առանց հստակ կամ ենթադրվող ներկայացուցչության կամ որևէ երաշխիքի, ինչը ներառում է տվյալ կայքի աշխատանքի, մուտքի իրավունքի, հասանելիության, ամբողջականության, ճշտության կամ համապատասխանության վերաբերյալ ներկայացուցչությունն ու երաշխիքները ցանկացած նպատակով, բայց չի սահմանափակվում այդքանով: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած բոլոր ռիսկերի համար ամբողջապես և բացառապես պատասխանատու եք դուք:
  2. «London Business Academy»-ն ձեռնարկում է ողջամիտ միջոցներ lba.am վեբ-կայքն ամբողջովին աշխատունակ վիճակում պահպանելու համար: «London Business Academy»-ն պատասխանատվություն չի կրում lba.am վեբ-կայքում հնարավոր թերությունների հետևանքների համար: Դուք չպետք է համարեք, որ lba.am կայքը կամ դրա բովանդակությունը չի պարունակում սխալներ, կամ որ այն հարմար չէ կայքից օգտվելիս Ձեր ունեցած որոշակի նպատակների համար:
  3. «London Business Academy»-ն չի ստանձնում որևէ պարտավորություն և չի կրում պատասխանատվություն այս կայքում Ձեր կամ երրորդ անձի կողմից տեղադրված որևէ բովանդակության, lba.am կայքին գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված, սակայն «London Business Academy»-ի կողմից չկառավարվող կայքերի բովանդակության և դրանց միջոցով տրամադրվող ծառայությունների համար: Բացի այդ, պարտադիր չէ, որ այս կայքերի բովանդակությունն ընդունելի լինի մեզ համար:
  4. «London Business Academy»-ն չի կրում որևէ պատասխանատվություն տվյալ կայքից կամ փոխկապակցված կայքից օգտվելու, կայքի անգործունակության, ինչպես նաև տվյալ կայքում տեղեկությանը վստահելու արդյունքում Ձեր կողմից ցանկացած գործողություն կատարելու կամ չկատարելու արդյունքում առաջացած ցանկացած տեսակի ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասների, տվյալների, եկամտի կամ շահույթի կորստի, գույքին պատճառած վնասի կամ գույքի կորստի և երրորդ անձանց կողմից ներկայացված բողոքների համար. այս ամենի համար դուք անձամբ եք կրում պատասխանատվություն:
  5. lba.am կայք կարելի է մուտք գործել World Wide Web-ի միջոցով, որն անկախ է lba.am կայքից և «London Business Academy»-ից: Ձեր կողմից World Wide Web-ի օգտագործումը Ձեր պատասխանատվության տակ է և ենթակա է բոլոր կիրառելի ազգային և միջազգային իրավական ակտերի գործողությանը: «London Business Academy»-ն պատասխանատվություն չի կրում World Wide Web-ից Ձեր ստացած որևէ տեղեկատվության կամ ծառայության համար:

 

Նպատակային օգտագործում

Դուք համաձայն եք որևէ եղանակով չպատճառել կամ դիտավորյալ մյուսներին թույլ չտալ պատճառել որևէ անհանգստություն կամ անհարմարություն ո՛չ «London Business Academy»-ին, ո՛չ էլ նրա հաճախորդներին կամ տվյալ կայքից օգտվողներին: Դուք համաձայն եք նաև տվյալ կայքը կամ «London Business Academy»-ի ծառայությունների մասին տեղեկատվություն փոխանցելու կամ տեղադրելու համար չօգտագործել ապօրինի կամ վարկաբեկող, վիրավորական, անպարկեշտ ու սպառնալիք պարունակող նյութեր, որոնք, մեր կարծիքով, կարող են պատճառել անհարմարություն և անհանգստություն «London Business Academy»-ին կամ այլ անձանց: Ձեր կողմից կայքի օգտագործումը որևէ կերպ չպետք է հանգեցնի «London Business Academy»-ի որևէ ծառայության կասեցման, վնասի, ծառայության մատուցման արդյունավետության նվազեցման կամ անսարքության:

 

Ծառայություններից օգտվելը

Ծառայություններից օգտվելը մեծապես պայմանավորված է համացանցի աշխատանքով և ծածկույթով: Մենք չենք կարող երաշխավորել ծառայության հասանելիությունը: Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը` ապահովելու բոլոր ծառայությունների անխափան մատուցումը, իսկ անհրաժեշտության դեպքում` Ձեզ նախապես տեղեկացնելու ծառայությունների փոփոխման, դադարեցման և կասեցման մասին: Մենք ջանում ենք նվազեցնել ծառայությունների կասեցման տևողությունը`որքանով դա գործնականում հնարավոր է:

 

Գրանցում և անվտանգություն

Ծառայություններից օգտվելու համար Դուք պետք է անցնեք գրանցման գործընթաց և տրամադրեք «London Business Academy»-ին արդիական, ամբողջական և հավաստի տեղեկատվություն: Գրանցման ժամանակ հավաստի և ամբողջական տեղեկություններ չտրամադրելը կարող է հանգեցնել ծառայությունների կասեցման: Կայքում գրանցվելու համար Ձեզնից պահանջվում է ընտրել ծածկագիր: Դուք լիովին պատասխանատու եք Ձեր հաշվեգրում իրականացվող բոլոր գործողությունների համար և պարտավոր եք վճարել Ձեր հաշվով կատարված բոլոր ծախսերը, անկախ նրանից, թե այդ ծախսերը կատարվել են Ձեր, թե ցանկացած այլ` լիազորված, կամ չլիազորված անձի կողմից, դիտավորյալ թե անզգուշորեն, կամ ցանկացած վիրուսի, չարտոնված մուտքի կամ անվտանգության խախտման արդյունքում:

 

Վճարներ

Տվյալ կայքում ծառայությունները վճարովի են: Վճարումից և դասընթացը ստանալուց հետո մեր ծառայությունները համարվում են պատշաճ մատուցված։ Հաշվի առնելով այս յուրահատկությունը՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում։ Վճարում կատարելու անհրաժեշտության մասին Դուք կտեղեկացվեք «London Business Academy»-ի համար ընդունելի եղանակով:

Տեխնիկական պատճառներով դասընթացի համար կրկնակի վճարելու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ։

 

Փոփոխություններ

«London Business Academy»-ն իրավունք ունի փոփոխելու այս Պայմանները և տվյալ կայքի համար կիրառվող ցանկացած այլ քաղաքականություն: Այդ փոփոխությունները վավեր են դառնում տվյալ կայքում տեղադրման պահից: Ձեր կողմից տվյալ կայքի շահագործումը շարունակելու դեպքում կհամարվի, որ ընդունել եք այդ փոփոխությունները:

 

Բաժանելիություն

Եթե սույն Պայմանների որևէ դրույթ կամ տվյալ կայքի համար կիրառվող ցանկացած այլ քաղաքականություն համարվի անվավեր կամ ինչ-որ պատճառով չգործող, այդ դրույթը կհամարվի առանձնացման ենթակա և չի անդրադառնա մյուս դրույթների վավերականության և գործողության վրա:

 

Կիրառվող իրավունք

Սույն կայքի կամ վերջինիս միջոցով մատուցվող ցանկացած ծառայության օգտագործմանն առնչվող կամ դրանից բխող յուրաքանչյուր խնդիր կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և համապատասխան միջազգային պայմանագրերով: Երրորդ պետության իրավունքին հղում կատարող բոլոր կոլիզիոն նորմերի կիրառումը բացառվում է:

 

Ընդդատություն

Սույն վեբ-կայքի և դրան գերհղումով (hyperlinked) կամ այլ կերպ փոխկապակցված կայքերի օգտագործման հետ կապված կամ դրանից ծագող բոլոր վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Եթե ողջամիտ ժամանակում (ոչ ավելի քան երկու ամիս) լուծում չգտնվի, ապա վեճերը պետք է լուծվեն «London Business Academy»-ի գրանցման վայրի համապատասխան ՀՀ դատարանի կողմից:

«Անցնել վճարման» կոճակը սեղմելը նշանակում է, որ Մենք և հաճախորդը  համաձայն են «Օգտվելու պայմաններ» փաստաթղթի բոլոր կետերին։