Ծրագրի կառավարման հիմունքներ
Հայերեն | 1-3 ժամ
Այս դասընթացում արագ և արդյունավետ կերպով կսովորեք Ծրագրի պատշաճ կառավարման տեսանկյունից ամենակարևոր հմտությունները և ամենատարածված գործիքները:
Հմտություններ, որոնք կսովորեք դասընթացի ընթացքում
Ծրագրի արդյունավետ կառավարման հիմնական սկզբունքները
Ծրագրի նախաձեռնման, պլանավորման, իրականացման և փակման տարբեր փուլերի տիրապետում
Ծրագրերի և դրանց կատարման արդյունքների գնահատում
Այս դասընթացի մասին
Ներկայիս գործարար աշխարհում ծրագրերի կառավարումը շատ կարևոր է դարձել: Այս դասընթացը գործնական մոտեցում է ներկայացնում մի գործընթացի հանդեպ, որը շատերը բարդ են համարում. խոսքը ծրագրերի կառավարման մասին է:
Դասընթացի նպատակն է՝ պարզեցնել ծրագրերը սկզբից մինչև վերջ հաջողությամբ կառավարելու համար անհրաժեշտ կառավարման գործընթացները: Այն պարզ և հասկանալի կերպով նկարագրում է Ծրագրի կառավարումը և ներկայացնում է բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար: Ծրագրի իրականացման ամբողջ ցիկլը ուսումնասիրելով, կսովորեք, թե ինչպես պետք է նախաձեռնել, պլանավորել, իրականացնել և ավարտել ծրագրերը: