Հաշվապահական հաշվառման սկզբունքներ
Հայերեն | 1-3 ժամ
Այս դասընթացում կսովորեք Ֆինանսական հաշվապահության ամենակարևոր և ամենատարածված հասկացությունները, այդ թվում՝ կծանոթանաք ամենակարևոր ֆինանսական հաշվետվություններին:
Հմտություններ, որոնք կսովորեք դասընթացի ընթացքում
Պատկերացում այն մասին, թե ինչպես է ընկերությունը գրանցում ֆինանսական տեղեկատվությունը և արտացոլում այն հաշվետվություններում
Ֆինանսական տվյալների փոխակերպում ֆինանսական հաշվետվությունների
Ֆինանսական հաշվետվությունների փոխակերպում որոշումների կայացման համար կիրառելի տվյալների
Այս դասընթացի մասին
Ֆինանսական հաշվառումը հաճախ անվանում են «բիզնեսի լեզու»: Դա այն լեզուն է, որի միջոցով ղեկավարները ներկայացնում են ընկերությանը վերաբերող ֆինանսական և տնտեսական տեղեկատվությունն արտաքին կողմերին, ինչպիսիք են բաժնետերերն ու պարտատերերը: Անկախ նրանից՝ սեփական բիզնես ունեք, աշխատում եք ղեկավար պաշտոնում, թե նոր եք սկսում ձեր կարիերան, պետք է հասկանաք ֆինանսական տեղեկատվությունը և կարողանաք հաղորդակցվել հաշվապահների, վերահսկողների և ֆինանսական գծով ղեկավարների հետ:
Այս դասընթացը ներկայացնում է հաշվապահական հաշվառման լեզվի հիմնադրույթները: Դասընթացն ավարտելուց հետո, պետք է կարողանաք ընթերցել և մեկնաբանել ֆինանսական հաշվետվությունները՝ ընկերության ֆինանսական վիճակը գնահատելու և որոշումներ կայացնելու համար: Եվ, որն ավելի կարևոր է, կունենաք հայեցակարգային հիմք` հաշվապահական հաշվառումը և ֆինանսական ոլորտն ավելի խորապես ինքոնուրույնաբար ուսումնասիրելու համար: