Մարքեթինգի հիմունքներ
Հայերեն | 1-3 ժամ
Այս դասընթացում արագ և արդյունավետ կերպով կսովորեք մարքեթինգային ռազմավարությունները հաջողությամբ իրագործելու համար պահանջվող ամենակարևոր հմտությունները և առավել կիրառելի գործիքները:
Հմտություններ, որոնք կսովորեք դասընթացի ընթացքում
Ստեղծել մարքեթինգային ռազմավարություններ և գործողությունների պլաններ
Մշակել լավագույն առաջարկությունը հաճախորդների համար
Հասկանալ ամենակարևոր մարքեթինգային գործիքները և մեթոդները
Այս դասընթացի մասին
Այս դասընթացը ներկայացնում է մարքեթինգի հիմնական բաղադրիչները: Արդյունավետ մարքեթինգի հիմնական գաղափարը պարզ է. մարքեթինգի նպատակը ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և ճիշտ գնով ճիշտ ապրանք կամ ծառայություն առաջարկելն է: Բարդը դա անելն է:
Այս ընթացքում կսովորեք ամենակարևոր սկզբունքներն ու գործիքները, ինչպիսիք են 4P մարքեթինգ միքս մոդելը և դրա ավելի նոր տարբերակները (7P և 4C մոդելները): Բացի այդ, կհասկանաք հավատարիմ հաճախորդներ ձեռք բերելու համար սեգմենտավորման, թիրախավորման և դիրքավորման (ՍԹԴ (STP)) գործընթացի կարևորությունը: