Մարքեթինգ և հաղորդակցություն
Հայերեն | 1-3 ժամ
Ծանոթացում մարքեթինգի կառավարման և հաղորդակցման ամենակարևոր հմտություններին և ամենատարածված գործիքներին:
Հմտություններ, որոնք կսովորեք դասընթացի ընթացքում
Հասկանալ հիմնական մարքեթինգային գաղափարները
Արդյունավետորեն կառավարել հաճախորդների հետ փոխհարաբերությունները
Գնահատել մարքեթինգային արշավները
Այս դասընթացի մասին
Այս դասընթացքի շրջանակներում կսովորեք ստեղծել, ներկայացնել և հաղորդել ձեր արտադրանքի արժեքը ձեր հաճախորդներին և ապահովել հաճախորդների հետ փոխհարաբերությունների արդյունավետ կառավարումը:
Արդյունավետ մարքեթինգային կառավարման համար անհրաժեշտ գործողությունները ներառում են հիմնական մարքեթինգային գաղափարների իմացություն, հաճախորդների հետ կապի ապահովում և պահպանում, լավ համբավ ունեցող բրենդերի ստեղծում, շուկայական առաջարկների ձևավորում, առաջարկվող պրոդուկտների արժեքի ներկայացում և հաղորդում, երկարաժամկետ աճի ապահովում և մարքեթինգային ռազմավարությունների ու պլանների մշակում: Կարևոր մարքեթինգային գործիքները, օրինակ՝ ԲԿԳ մատրիցան (BCG Matrix) և Անսոֆֆի մատրիցան, կօգնեն ձեզ ավելի լավ ղեկավար դառնալ: