Ներդրումային գործունեության հիմունքներ
Հայերեն | 1-3 ժամ
Այս դասընթացում կծանոթանաք ներդրումային գործունեության հիմունքներին, իրական իրավիճակներում ակտիվների գնագոյացման հիմնական մոդելներին և բիզնեսի գնահատման մեթոդներին:
Հմտություններ, որոնք կսովորեք դասընթացի ընթացքում
Ճիշտ պատկերացում արժեթղթերի շուկաների աշխատանքի մասին
Արդյունավետ ներդրումների հիմունքներ
Բարձրորակ պորտֆելի ձևավորում և ֆինանսական ռիսկերի նվազեցում
Այս դասընթացի մասին
Բոլորը լսել են արժեթղթերի շուկայի մասին, սակայն ինչպե՞ս է այն գործում: Ինչպե՞ս կարելի է գումար վաստակել ներդրումների միջոցով: Այս դասընթացը պատասխանում է այդ հարցերին և ավելին՝ ցույց է տալիս, թե ինչպես կարող է պատշաճ ներդրումը ձևավորել ձեր ֆինանսական ապագան կամ ձեր ընկերության ապագան:
Սովորե՛ք ներդրումների հիմունքները և ներդրումային մեխանիզմները: Պատկերացում կազմե՛ք այն մասին, թե ինչ է անհրաժեշտ տատանվող շուկայում գոյատևելու համար, ինչպես ճիշտ ընտրել ներդրումները, և ինչպես են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները և այլ գործոններն անդրադառնում ներդրումային ռազմավարության վրա:
Այս դասընթացի առաջնահերթ նպատակներն են՝ ներկայացնել ներդրումային գործունեության հիմունքները և ապահովել իրական իրավիճակներում ակտիվների գնագոյացման հիմնական մոդելները և բիզնեսի գնահատման մեթոդները կիրառելու ունակությունը: