Ռազմավարություն և գործառնություններ
Հայերեն | 1-3 ժամ
Ծանոթացում ռազմավարական որոշումների կայացման և գործառնական բիզնես գործընթացների օպտիմալացման ամենակարևոր գործիքներին:
Հմտություններ, որոնք կսովորեք դասընթացի ընթացքում
Արդյունավետորեն կառավարել ռազմավարական ծրագրերը
Կազմել երկարաժամկետ բիզնես ռազմավարություն
Օպտիմալացնել բիզնես գործընթացները և բարձրացնել արդյունավետությունը
Այս դասընթացի մասին
Ռազմավարական կառավարումը և գործառնությունների կառավարումը բիզնեսի կառավարման ամենակարևոր «բարդ հմտություններից» են: Ռազմավարական կառավարման շրջանակներում կսովորեք, թե ինչպես կարելի է արդյունավետորեն կառավարել ձեռնարկությունները և ծրագրերը՝ հատկապես կարևորելով երկարաժամկետ ռազմավարությունը, այլ ոչ թե առօրյա խնդիրները:
Վերոնշյալն անելու համար պետք է ծանոթանաք կառավարման ամենակարևոր գործիքներին, ինչպիսիք են տեսլականի սահմանումը, PESTLE (ՔՏՍՏԻԲ) վերլուծությունը, Պորտերի հինգ ուժերը, SWOT վերլուծությունը, ցուցանիշների հավասարակշռված համակարգը և բազմաթիվ այլ գործիքներ:
Գործառնությունների կառավարումը բնագավառ է, որը հիմնականում առնչվում է ապրանքների արտադրման կամ ծառայությունների տրամադրման ընթացքում գործընթացների պլանավորմանը, կազմակերպմանը և վերահսկմանը: Այս դասընթացի շրջանակներում կսովորեք վերլուծել և բարելավել բիզնես գործընթացները՝ արտադրողականության բարձրացման և ավելի բարձր որակի ստանդարտներ ապահովելու միջոցով: