Տնտեսագիտություն և միջազգային բիզնես
Հայերեն | 1-3 ժամ
Այս դասընթացում ձեռք կբերեք ներկայիս տնտեսությունը հասկանալու և փոխկապակցված գործարար աշխարհում հաջողության հասնելու համար անհրաժեշտ հմտությունները:
Հմտություններ, որոնք կսովորեք դասընթացի ընթացքում
Հասկանալ հիմնական տնտեսական սկզբունքները և հասկացությունները
Վերլուծել ապրանքների և ծառայությունների արտադրությունը և սպառումը
Գնահատել միջազգային բիզնեսի ռազմավարությունները
Այս դասընթացի մասին
Այս դասընթացը ներկայացնում է հիմնական տնտեսական հասկացությունները, որոնք հույժ կարևոր են ընկերությունների առջև ծառացող բազմաթիվ խնդիրները հասկանալու համար: Կսովորեք այն գործընթացները, որոնք կառավարում են ապրանքների և ծառայությունների արտադրությունը և սպառումը համաշխարհային տնտեսությունում. Միկրոտնտեսությունը և Մակրոտնտեսությունը:
Այս դասընթացը կօգնի ձեզ հասկանալ կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են գնային առաձգականությունն ու առաջարկի և պահանջարկի օրենքը: Այս դասընթացը ներառում է նաև աշխարհի տարբեր երկներում գործող տնտեսական տարբեր համակարգերը, բիզնես ցիկլի կարևոր փուլերը, երկրի վերլուծության գործիքը և միջազգային բիզնես ռազմավարությունները: