Փոփոխությունների կառավարում
Հայերեն | 1-3 ժամ
Այս դասընթացում արագ և արդյունավետ կերպով կսովորեք Փոփոխությունների պատշաճ կառավարման տեսանկյունից ամենակարևոր հմտությունները և ամենատարածված գործիքները:
Հմտություններ, որոնք կսովորեք դասընթացի ընթացքում
Փոփոխությունների կառավարման հիմնական ռազմավարությունները
Փոփոխությունների գնահատում և կառավարում արդյունավետ գործողությունների պլանների միջոցով
Փոփոխությունների հետ կապված ծրագրերի արդյունքների գնահատում
Այս դասընթացի մասին
Քանի որ գործարար նպատակները և ռազմավարությունները մշտապես զարգանում են, փոփոխությունն անխուսափելի է, իսկ փոփոխության կառավարումը՝ հույժ կարևոր: Փոփոփությունների կառավարման գործընթացը հաճախ վատ է իրականացվում, քանի որ այն կարող է բավականին բարդ լինել: Փոփոխությունների տարբեր տեսակների կառավարման համար հմտությունների և ռազմավարությունների լայն շրջանակ է պահանջվում:
Այս դասընթացում ոչ միայն կծանոթանաք փոփոխությունների կառավարման ամենակարևոր մոդելներին (Կուրտ Լևինի և Ջոն Քոթթերի կողմից մշակված), այլև կբարելավեք ձեր գիտելիքներն ու ունակությունները՝ արդյունավետորեն իրականացվող փոփոխությունների կառավարման կարևորագույն եղանակները և կիրառման հնարավորությունները հասկանալու միջոցով: